ՄԵՐ ՄԱՍԻՆ

ԵՍ ԹԽՈՒՄ ԵՄ՝ ԻՆՉ ՍԻՐՈՒՄ ԵՄ

“Վան-Բուլանժեն” հիմնադրվել է 1997 թվականին Վանաձորում և արդեն ավելի քան 25 տարի իր հաճախորդին ապահովում է բարձրորակ և նրբաճաշակ արտադրանքով ՀՀ ողջ տարածքում:
Մենք սկսել ենք հացի արտադրությունից: Ունենալով հաջողություն և արժանանալով հաճախորդի դրական գնահատականին` 2004թ. ընկերությունը համալրում է իր արտադրանքի տեսականին նաև բուլկեղենով, իսկ 2009թ.-ից` գերմանական բեռլիներների Հայաստանում էքսկլյուզիվ արտադրությամբ:
2011թ. նույնպես շրջադարձային է լինում “Վան-Բուլանժեի” համար: Արդեն ավելի քան 10 տարի է կազմակերպությունը արտադրում է բազմատեսակ ինչպես հայկական ավանդական, այնպես էլ եվրոպական հրուշակեղեն և տորթեր:

Բարձր որակն ապահովելու և էլ ավելի բարելավվելու նպատակով մեր տեխնոլոգները վերապատրաստվել են Ռուսաստանում, Գերմանիայում, Ավստրիայում, Չեխիայում, ինչպես նաև Հայաստանում` իտալացի և ֆրանսիացի լավագույն հրուշակագործ-վարպետների մոտ: